ԱՊՀ երկների «Անօրգանական միացությունների, հիբրիդային ֆունկցիոնալ նյութերի և դիսպերս համակարգերի զոլ-ժել սինթեզ և ուսումնասիրություն» «Զոլ-ժել-2016» Չորրորդ միջազգային կոնֆերանս, 19-23 սեպտեմբերի 2016 թ., Երևան

Երևանի

ArArAt-ը հայկական կոնյակագործության լեգենդար ավանդույթները պահպանում է 1887 թվականից սկսած, երբ վաճառական Ներսես Թաիրյանը սկսեց գործարկել Երևանում գինու և կոնյակի առաջին գործարանը: 1899 թ. «Н.Л.Шустов и сыновья» ընկերությունը գնեց գործարանը, իսկ 20-րդ դարի սկզբին նշված ընկերությանը շնորհվեց նորին կայսերական մեծություն Նիկոլայ II-ի արքունիքի կոնյակի մատակարարի կարգավիճակ: Գործարանի արտադրանքը տարբեր միջազգային ցուցահանդես-մրցույթներում արժանացել է բազմաթիվ հուշամեդալների: Այսպես, առաջին հայկական հնեցված կոնյակը` Ֆին-Շամպայն Ընտիրը` ստեղծված 1902 թվականին Մկրտիչ Մուսինյանցի կողմից, ներկայացվեց կոնյակի հայրենիք Ֆրանսիայում, որտեղ ճանաչում նվաճեց և իր բարձր որակով առաջացրեց տեղի վարպետների զարմանքը: 1907 թվականին Բորդո քաղաքում անցկացված միջազգային մրցույթում։ 1953 թ. գործարանը տեղափոխվեց այժմ արդեն հայկական մշակութային արժեք համարվող նոր կառույց` վերանվանվելով «Երևանի կոնյակի գործարան»: Այս գերժամանակակից սարքավորումներով հագեցած գործարանում էլ մինչ այժմ արտադրվում են Հայաստանի Խորհրդանիշներից մեկը համարվող լեգենդար ArArAt կոնյակները: 1998 թ. Երևանի կոնյակի գործարանը դարձավ բարձրակարգ խմիչքների ոլորտում համաշխարհային առաջատարներից մեկի` «Պեռնո Ռիկար» խմբի անդամ: Միջազգային խմբի հետ համագործակցության շնորհիվ ArArAt ապրանքանիշը զարգացման և նորարարական մոտեցումների նոր հնարավորություններ ձեռք բերեց` ամրապնդելով իր դիրքերը միջազգային ասպարեզում: ArArAt-ը հայկական կոնյակի ամենահաջողված ապրանքանիշներից մեկն է ոչ միայն Հայաստանում, այլև ողջ աշխարհում: Այս արժեքավոր խմիչքի բացառիկ համը և բույրը ստացվում են Հայաստանի յուրահատուկ միկրոկլիմայի, խաղողի էնդեմիկ սորտերի և Հայաստանի բարկ արևի շնորհիվ, ինչն էլ այդքան հմայում է ArArAt-ի բազմաթիվ երկրպագուներին:

Վերջին մի քանի տարիների ընթացքում Երևանի կոնյակի գործարան են այցելել բազմաթիվ հանրահայտ քաղաքական գործիչներ, մարզիկներ, դերասաններ, ռեժիսորներ, կոմպոզիտորներ և երաժիշտներ, որոնց շարքերում են Դմիտրի Մեդվեդևը, Սերգեյ Լավրովը, Միշել Պլատինին, Կշիշտոֆ Պենդերեցկին, Միշել Լեգրանը, Ջորջ Բենսոնը, Էմիր Կուստուրիցան, Փիթեր Գեբրիելը, Գարուն, Յան Գիլանը, Թոնի Այոմին և այլոք: Նրանցից շատերը մասնակցել են Հայաստանին նվիրված տարաբնույթ բարեգործական միջոցառումների: Շրջայցի ժամանակ հյուրերն այցելում են Երևանի կոնյակի գործարանի հնեցման արտադրամաս, որտեղ էլ ծանոթանում են ArArAt կոնյակի պատմությանն ու արտադրության գործընթացին: