ԱՊՀ երկների «Անօրգանական միացությունների, հիբրիդային ֆունկցիոնալ նյութերի և դիսպերս համակարգերի զոլ-ժել սինթեզ և ուսումնասիրություն» «Զոլ-ժել-2016» Չորրորդ միջազգային կոնֆերանս, 19-23 սեպտեմբերի 2016 թ., Երևան

Գիտությունների Ազգային Ակադեմիա

Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիանՀՀ ԳԱԱ կամ ԳԱԱ  հապավումով, բարձրագույն պետական ինքնակառավարվող ոչ առևտրային հաստատություն է, որի նախագահությունը գտնվում է Երևանում։ Ակադեմիան նաև մասնաճյուղեր ունի ԳյումրիումՍևանումԳորիսումՎանաձորում, և Կապանում։ Այն կազմակերպում և իրականացնում հիմնարար և կիրառական գիտական հետազոտություններ, և համակարգում է հանրապետությունում կատարվող հիմնարար հետազոտությունները։ ԳԱԱ-ն նաև ծառայում է որպես ՀՀ իշխանության բարձրագույն մարմինների պաշտոնական գիտական խորհրդական։ ՀՀ ԳԱԱ-ն 1943 թվականին հիմնադրված Հայաստանի գիտությունների ակադեմիայի իրավահաջորդն է դարձել 1993 թվականից։

1943 թվականի նոյեմբերի 25-ին հիմնադրվել է Հայաստանի գիտությունների ակադեմիան՝ 1935 թվականից գործող ԽՍՀՄ գիտությունների ակադեմիայի հայկական մասնաճյուղի (ԱրմՖԱՆ հապավումով) հիման վրա։ Նրա հիմնադիրներից են եղել Հովսեփ ՕրբելինՍտեփան Մալխասյանցը, և Վիկտոր Համբարձումյանը։ Հովսեփ Օրբելին ընտրվել է ԳԱԱ-ի առաջին նախագահ և նախագահել մինչև 1947 թվականը, որից հետո ԳԱԱ նախագահ է դարձել Վիկտոր Համբարձումյանը մինչ 1993 թվական։ 1993 թ․-ին Հայաստանի գիտությունների ակադեմիան վերանվանվել է Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի։

Մինչև 2007 թվական նրա նախագահն է եղել Ֆադեյ Սարգսյանը, իսկ 2007 թվականի փետրվարի 19–ին այդ պաշտոնոււմ ընտրվել է Ռադիկ Մարտիրոսյանը։

2005 թվականին ակադեմիան վերանվանվել է «Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիա» պետական ոչ առևտրային կազմակերպություն։ 2011 թ. դեկտեմբերի 29-ին ՀՀ Կառավարության որոշմամբ «Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիա» պետական ոչ առևտրային կազմակերպությունը վերակազմակերպվել է «Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիա» ոչ առևտրային կազմակերպության:

ՀՀ ԳԱԱ շենքը կառուցվել է 1955 թ․-ին։ Շենքը վերանորոգվել է 2009 թ․-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի նախաձեռնությամբ ու «Տաշիր» բարեգործական հիմնադրամի միջոցներով։ ՀՀ ԳԱԱ գիտական համագործակցության պայմանագրեր ունի մի շարք երկրների գիտությունների ակադեմիաների հետ։ ՀՀ ԳԱԱ-ի ներքո գտնվող գիտահետազոտական ինստիտուտները նաև գիտական համագործակցական լայն կապեր ունեն բազմաթիվ երկրներին գիտական կենտրոնների հետ։ ՀՀ ԳԱԱ գիտնականները նաև իրենց մասնակցությունն են բերում միջազգային մի շարք հիմնադրամների և այլ կազմակերպությունների գիտական ծրագրերին։